շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Մեկնարկել են Մարտունու բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները

Մեկնարկել են Մարտունու բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները

Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«2022 թվականի հուլիսից 65 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով կսպասարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և տարածաշրջանի ազգաբնակչությանը»,- գրել է Թորոսյանը։

Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները՝ տիպային նախագծով, իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում:

Նախագծման փուլից սկսած մինչև բժշկական կենտրոնի հագեցման ավարտը բոլոր աշխատանքները համակարգվում եմ Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։

  • Կիսվել: