Արսեն Ղուկասյանի տնային կալանքը վերացվել է
Վերաքննիչ դատարանը այսօր վերացրել է անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր` Արսեն Ղուկասյանի տնային կալանքը` թողնելով գրավը և բացակայելու արգելքը։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը:
Արսեն Ղուկասյանը մեղադրվում է 2025թ. սեպտեմբերի 29-ին ՊՆ-ի դիմաց ՌՈ աշխատակիցների մոտ ձեռնափայտ թափահարելու միջոցով խուլիգանություն կատարելու և անհետ կորած անձանց հետ հանդիպում պահանջելու միջոցով ծառայողական պարտականություններ խոչընդոտելու համար:


