ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկնարկել է Իսահակյան-Գյումրի ճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

Մեկնարկել է Իսահակյան-Գյումրի ճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ մեկնարկել է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ45+300 - կմ60+200 հատվածի հիմնանորոգումը։

Շիրակի մարզով անցնող մոտ 15կմ երկարությամբ ճանապարհին այս պահին կատարվում է հին պատվածքի քանդում, հողային աշխատանքներ։ Կհիմնանորոգվի երթևեկելի մասը՝ տեղադրելով ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն ճանապարհին առկա ուղեանցներն ու կամուրջները և այլն։

Հիմնանորոգվող ճանապարհը միմյանց է կապում Շիրակի մարզի մի շարք բնակավայրեր։

Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը նշում է, որ բարեկարգ ճանապարհային ենթակառուցվածքն ապահովում է համայնքների միջև արդյունավետ ճանապարհային շարժ, որը բերում է ժամանակի խնայման, առևտրային շրջանառության արդյունավետության բարձրացման, նպաստում է համայնքների բնակիչների բարեկեցությանը և այլն։ Այնպես որ՝ տարածաշրջանում ապրողները մեծ հույսեր են կապում ճանապարհի հիմնանորոգման հետ։

Նշենք, որ շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

  • Կիսվել: