Մեկնարկել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագիրը
Այսօր մեկնարկեց ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի (ԵՎՄԱ) և «Իմփաքթ Հաբ Երևան»-ի կողմից։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի բարելավմանը։
«Արդյունքահեն բիզնեսները մեծ ներուժ ունեն և կարող են կարևոր դերակատարում ստանձնել տնտեսության վերականգնման, տնտեսական աճի և նոր աշխատատեղերի ստեղծման գործում: Մենք ակնկալում ենք, որ այս ծրագիրը մեծ զարկ կհաղորդի սոցիալական ձեռներեցության ոլորտին: Այսօր շուրջ 300 000 եվրո ֆինանսական աջակցություն ենք հատկացնում 35 սոցիալական բիզնես ձեռնարկություններին՝ COVID19 համավարակի հետևանքների չեզոքացման նպատակով»,- նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։