շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ուկրաինան հայտնել է Սումիի մարզում ռուսական օդուժի հարվածի մասին. զոհվել է 9 մարդ

Ուկրաինան հայտնել է Սումիի մարզում ռուսական օդուժի հարվածի մասին. զոհվել է 9 մարդ

Սումիի մարզի Բելոպոլիե քաղաքի մոտակայքում քաղաքացիական ավտոբուսի վրա ռուսական օդուժի հարվածի հետևանքով զոհվել է ինը մարդ։ Կան նաև վիրավորներ,  փրկարարական գործողությունը շարունակվում է, ըստ РБК-Украина-ի՝ հայտնել է Ուկրաինայի Սումիի մարզային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Գրիգորովը։

Գրիգորովը հավելել է, որ հրետակոծության հետևանքով վիրավորվել է 5 մարդ։

Իրավապահ մարմինները հայտնել են, որ ողբերգության վայրում աշխատում են քննչական մարմինները և ոստիկանության օպերատիվ խմբերը։

  • Կիսվել: