շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 67 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 67 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 30-ից հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 15, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, խուլիգանության և ապօրինի ծառահատման՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, հարկերից խուսափելու, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծանր վիրավորանքի, սառը զենքի հայտնաբերման, մշակումն արգելված բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, սպանության սպառնալիքի և մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելու, կեղծ դեղեր պատրաստելու, արտադրելու կամ իրացնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: