Ամենակարևոր ու պատասխանատու քայլը երգի ընտրությունն էր, որով շահեցի հայ հանդիսատեսի և ժյուրիի սերը․ Պարգ
«Առաջին ալիք»-ը հրապարակել է «Եվրատեսիլի օրագիր 2»-ը, որում ներկայացրել է դրվագներ՝ Հայաստանի պատվիրակ Պարգի եվրատեսիլյան երգի տեսահոլովակի նկարահանման ընթացքից։
«Ամենակարևոր ու պատասխանատու քայլը երգի ընտրությունն էր, որով շահեցի հայ հանդիսատեսի և ժյուրիի սերը»,- նշում է Պարգը։
Հիշեցնենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2025-ում» կներկայացնի ՊԱՐԳԸ իր SURVIVOR երգով: Մայիսի 15-ին Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո: Մրցույթի կիսաեզրափակիչ համերգները տեղի են ունենում Շվեյցարիայի Բազել քաղաքում, 2025 թվականի մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին:
Առաջին կիսաեզրափակիչ փուլին մասնակցող 15 երկրներից եզրափակիչ են անցել 10-ի՝ Նորվեգիայի, Ալբանիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Սան Մարինոյի, Էստոնիայի, Պորտուգալիայի, Ուկրաինայի ներկայացուցիչները:
Վեց երկիր ավտոմատ կանցնի եզրափակիչ՝ մրցույթի կազմակերպիչ Շվեյցարիան և «Մեծ հնգյակը», որոնք ամենաշատն են վճարում մրցույթին՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան։