շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 57 հանցագործության դեպք. խուլիգանություն, բռնության կոչեր, ավազակային հարձակում

Մեկ օրում բացահայտվել է 57 հանցագործության դեպք. խուլիգանություն, բռնության կոչեր, ավազակային հարձակում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, խուլիգանության` 7, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, բնակարանային գողության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հոգեկան ներգործության, ֆիզիկական ներգործության ու դատական ակտը չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: