չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 95 հանցագործություն. Ծանր վիրավորանք, 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություն

Մեկ օրում բացահայտվել է 95 հանցագործություն. Ծանր վիրավորանք, 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 8-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 39, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, խարդախության՝ 9, ծանր վիրավորանքի՝ 7, սառը զենքի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պետական սահմանն ապօրինի հատելու, սուտ մատնության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու և խոշտանգման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: