երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մայրաքաղաքի մի շարք դպրոցներում հետաձգվել են նախապես պլանավորված էքսկուրսիաները

Մայրաքաղաքի մի շարք դպրոցներում հետաձգվել են նախապես պլանավորված էքսկուրսիաները

Հանրապետությունում ստեղծված լարված մթնոլորտով պայմանավորված մայրաքաղաքի մի շարք դպրոցներում հետաձգվել են նախապես պլանավորված էքսկուրսիաները։

Նշենք, որ վաղ առավոտից Երևանի տարբեր փողոցներում բողոքի անհնազանդության ակցիաներ են իրականացվում։ Քաղաքացիները ՀՀ իշխանություններից պատասխան են պահանջում Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

Տարբեր բուհերի ուսանողներ դասադուլ են հայտարարել, միացել են ակցիային և կոչ են անում միանալ իրենց։

  • Կիսվել: