կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաստանում հունվարից փոխվել է ոչ վրացալեզու դպրոցների ֆինանսավորման չափը

Վրաստանում հունվարից փոխվել է ոչ վրացալեզու դպրոցների ֆինանսավորման չափը

2024 թվականի հունվարի 1-ից ոչ վրացալեզու հանրային դպրոցների և ոլորտների համար փոխվել է աշակերտների վաուչերային ֆինանսավորման չափը, գրում է jnews.ge-ն:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ստորագրած կարգադրության համաձայն՝ ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների համար սահմանվել է վաուչերների ֆինանսավորում առաջինից ութերորդ դասարանների աշակերտների համար՝ ըստ դպրոցի տեսակի:

Այսպիսով՝

բ. ա) եթե ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը կազմում է 170-ից մինչև 205 աշակերտ ներառյալ, ապա սահմանվել է 513 լարի,

բ.ա1) եթե բարձրլեռնային բնակավայրում գտնվող ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը կազմում է 170-ից մինչև 205 աշակերտ ներառյալ, ապա սահմանվել է 732 լարի,

բ.բ) եթե ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը կազմում է 206-ից մինչև 299 աշակերտ ներառյալ, ապա սահմանվել է 510 լարի

բ.բ1) եթե բարձրլեռնային բնակավայրում գտնվող ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը կազմում է 206-ից մինչև 299 աշակերտ ներառյալ, ապա սահմանվել է 717 լարի,

բ.գ) եթե ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը կազմում է 300-ից մինչև 530 աշակերտ ներառյալ, ապա սահմանվել է 498 լարի,

բ.գ1) եթե բարձրլեռնային բնակավայրում գտնվող ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը կազմում է 300-ից մինչև 530 աշակերտ ներառյալ, ապա սահմանվել է 696 լարի,

բ.դ) եթե ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը կազմում է 531-ից մինչև 735 աշակերտ ներառյալ, ապա սահմանվել է 486 լարի,

բ.դ.1) եթե բարձրլեռնային բնակավայրում գտնվող ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը կազմում է 531-ից մինչև 735 աշակերտ ներառյալ, ապա սահմանվել է 678 լարի,

բ.ե) եթե ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը կազմում է 736-ից մինչև 1269 աշակերտ ներառյալ, ապա սահմանվել է 480 լարի,

բ.ե.1) եթե բարձրլեռնային բնակավայրում գտնվող ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը կազմում է 736-ից մինչև 1269 աշակերտ ներառյալ, ապա սահմանվել է 654 լարի,

բ.վ) եթե ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը գերազանցում է 1269 աշակերտը, ապա սահմանվել է 477 լարի,

բ.վ1) եթե բարձրլեռնային բնակավայրում գտնվող ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը գերազանցում է 1269 աշակերտը, ապա սահմանվել է 651 լարի։

  • Կիսվել: