հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Մայր Աթոռում կատարվել է մասնավոր աղոթք խաղաղության և հայոց բանակի համար

Մայր Աթոռում կատարվել է մասնավոր աղոթք խաղաղության և հայոց բանակի համար

Սեպտեմբերի 15-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվել է մասնավոր աղոթք:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այդ ընթացքում Մայր Աթոռի միաբանությունը, պաշտոնեությունը և հավատավոր ժողովուրդն իրենց հայցն առաքեցին առ Աստված վասն խաղաղության Հայաստան և Արցախ հայրենիքի և զորակցության հայրենյաց պաշտպանների:

  • Կիսվել: