հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Իրանից ՌԴ մոտ 550 քաղաքացի է տարհանվել Հայաստանով և Ադրբեջանով. Զախարովա

Իրանից ՌԴ մոտ 550 քաղաքացի է տարհանվել Հայաստանով և Ադրբեջանով. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իսրայել-Իրան հակամարտության մեկնարկից հետո Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով Իրանից դուրս է եկել Ռուսաստանի  շուրջ 550 քաղաքացի։ 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այդ մասին ասել  է հունիսի 19-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ։ 

«Ընդհանուր առմամբ, հունիսի 14-ից Իրանից դեպի Ադրբեջան և Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի շուրջ 550 քաղաքացի՝ հետագայում Բաքվից և Երևանից մեկնելու նպատակով»,-ասել է Զախարովան։  

Նա նշել է, որ այդ հարցում օգնություն են ցուցաբերում ՌԴ ԱԳՆ-ն և Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Իրանում և մի շարք այլ երկրներում։ Դրանք օգնում են ինչպես պատվիրակությունների և ժամանակավոր գործուղված ռուսաստանյան գերատեսչությունների, կազմակերպությունների և տնտեսական օպերատորների աշխատակիցների, այնպես էլ դիվանագիտական հաստատությունների աշխատակիցների ընտանիքների դուրս գալուն։  

  • Կիսվել: