Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվել է 39-ամյա հայ մասնագետ Ռոբերտ Արզումանյանին։
Ռոբերտ Արզումանյանը նախկինում աշխատել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում՝ որպես գլխավոր մարզիչ։
««Ուրարտու» ակումբը վստահ է, որ Ռոբերտ Արզումանյանի փորձը, բնավորությունը և մարտական ոգին նոր լիցք կհաղորդի թիմին։
Մաղթում ենք նրան հաջողություններ և հաղթանակներ մեր թիմի գլխավոր մարզչի պաշտոնում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն Արաս Օզբիլիզն էլ տեղափոխվել է Ռոբերտ Արզումանյանի մարզչական շտաբ։