Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից տեղափոխվել է Հայաստան
Իսրայել-Իրան հակամարտության մեկնարկից հետո Իրանից Հայաստան է տեղափոխվել Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի։
Այս մասին հայտնել են Հայաստանում Չինաստանի դեսպանատնից։
«Հունիսի 18-ի երեկոյի դրությամբ Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից Հայաստան է անցել «Ագարակ» սահմանային անցակետով»,- հայտնեցին դեսպանատնից՝ պատասխանելով այն հարցին, թե Չինաստանի քանի՞ քաղաքացի է Իրանից տարհանվել Հայաստանի տարածքով։