«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ․ Վիճակահանությամբ մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից
«Արարատ-Արմենիայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Տուլիպան մեկնաբանել է ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանության արդյունքները։ «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից եւ կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ:
«Վիճակահանությամբ մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից։ Երկու թիմերն էլ իրենց կազմերն ակտիվորեն համալրում են որակյալ խաղացողներով, ինչը շատ մրցունակ որակավորման փուլ է մեզ խոստանում։
Մենք հավատում ենք, որ «Արարատ-Արմենիան» հաղթելու մեծ ցանկությամբ լեցուն լավ թիմ կձևավորի։ Մեր նպատակին հասնելու գործում յուրաքանչյուր մանրուք կարևոր է»,- Տուլիպայի խոսքը մեջբերում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը:
Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 24-ին, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 31-ին: