հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մայաքաղաքում արձանագրվել է փողոցային առևտրի 127, օգոստոսի առաջին օրերին՝ 30 դեպք․ստուգայցերը շարունակվում են

Մայաքաղաքում արձանագրվել է փողոցային առևտրի 127, օգոստոսի առաջին օրերին՝ 30 դեպք․ստուգայցերը շարունակվում են

Երևանի կենտրոնական հատվածները՝ Հանրապետության հրապարակը, Հյուսիսային պողոտան, փողոցների մայթերն ու շենքերի կամարանցումները բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիների նախընտրելի հասցեներն են:

Առևտրի և ծառայությունների վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի և ոստիկանության համատեղ ստուգայցերի շնորհիվ անօրինական առևտրի դեպքերը հայտնաբերվել և տեղում կասեցվել են, քաղաքացիները՝ տուգանվել:

Շրջայցերն արվում են ինչպես վաղ առավոտյան ու ցերեկային ժամերին, այնպես էլ ուշ երեկոյան: Հուլիսին մայաքաղաքում արձանագրվել է փողոցային առևտրի 127, օգոստոսի առաջին օրերին՝ 30 դեպք: Փողոցային առևտուրը քաղաքում արգելելու և խնդիրը վերացնելու համար քաղաքապետարանը շարունակաբար ամեն օր ուժեղացված ստուգայցեր է իրականացնում:

 

  • Կիսվել: