շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մասիսի քաղաքապետարանում պայթյուն է եղել․ մանրամասներ` դեպքից

Մասիսի քաղաքապետարանում պայթյուն է եղել․ մանրամասներ` դեպքից

Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ մի տղամարդ նռնակով մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել:

«Շենք մտնելուց հետո պայթյուն է եղել, սենյակում, բարեբախտաբար, աշխատակիցներ չեն եղել, քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցը նույնպես չի տուժել»,-հայտնել է Մասիսի փոխքաղաքապետը։

Նշվում է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը հատուկ գործողություն են իրականացնում Մասիսի քաղաքապետարանի տարածքում։

Այս պահին դեռ անձը շարունակում է մնալ Մասիսի քաղաքապետարանի ներսում, տեղում աշխատում են իրավապահները։

Ըստն նախնական տեղեկության՝ տղամարդը Մասիսի քաղաքապետարանի ավագանու նախկին անդամ է։

Քաղաքացու հետ բանակցություններ  են վարում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ  Վարդան Վարդանյանը: 

  • Կիսվել: