կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Մարտունի» ԲԿ-ի բժիշկը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղում մահացել է

«Մարտունի» ԲԿ-ի բժիշկը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղում մահացել է

Երեկ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Վարդան Գ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի 35 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 73-ամյա Նվեր Կ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, «Մարտունի» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել են հետիոտնի մահը:

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է «Մարտունի» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ: 

  • Կիսվել: