շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ապրիլի 20-ին վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 20-ին վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 20-ին՝ ժամը 21.00-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի և Մուրացանի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա Գրիգոր Ակուշյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ապրիլի 21-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: