շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարտական եղբայրությունը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե նռնակ գործած տղամարդը միաբանության անդամ է

Մարտական եղբայրությունը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե նռնակ գործած տղամարդը միաբանության անդամ է

Մարտական եղբայրությունը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե նռնակ գործած տղամարդը միաբանության անդամ է:

«Միաբանությունը ոչ մի կապ չունի կատարվածի հետ,մենք դատապարտում ենք ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն,գործել և գործելու ենք միայն օրենքի շրջանակներում»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ինչպես հայտնում էր Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում Մարտական եղբայրության անդամներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց ըստ իրենց անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։

Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել իսկ ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաղ թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները: Ժամանել են մեծ թվով կարմիր բերետներ։

  • Կիսվել: