շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Մարիլա» ընկերությունը ի անդրադարձ «Հետքի» հրապարակմանը անկախ փորձաքննության էր ուղարկել իր արտադրած կաթնամթերքը․  Բոլոր փորձանմուշները ամբողջովին համապատասխանում են  սահմանված ստանդարտներին

«Մարիլա» ընկերությունը ի անդրադարձ «Հետքի» հրապարակմանը անկախ փորձաքննության էր ուղարկել իր արտադրած կաթնամթերքը․ Բոլոր փորձանմուշները ամբողջովին համապատասխանում են սահմանված ստանդարտներին

«Մարիլա» ընկերությունը ի անդրադարձ «Հետքի» հրապարակմանը անկախ փորձաքննության էր ուղարկել իր արտադրած կաթնամթերքը․ Ըստ փորձաքննության տվյալները բոլոր ուղարկված փորձանմուշները ամբողջովին համապատասխանում են բոլոր սահմանված ստանդարտներին։ Այս առնչությանբ ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի սպառող, ի պատասխան «Հետք» լրատվական կայքի՝ ս․թ․ մարտի 15-ին հրապարակված փորձաքննության արդյունքների, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խոստացված շատ կարևոր մի փաստ, որը վերաբերվում է «Մարիլա» ընկերության կաթնաշոռի լաբորատոր փորձաքննությանը։

Ըստ ս․թ․ մարտի 15-ի «Հետք»-ի հրապարակված լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ արձանագրվել էին հետևյալ թերությունները․ - Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Մարիլա» կաթնաշոռում հայտնաբերվել է թույլատրելիից 5 անգամ ավելի խմորասնկեր՝ 500 ԳԱՄ/գ։ - Կաթնաթթվային մանրէների թիվը սահմանված և մակնշված 10^7 աստիճանից քիչ է՝ 10^4 ԳԱՄ է։ Ս․թ․ մարտի 16-ին «Մարիլա» ընկերությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, այն է՝ խստապահանջություն և ազնվություն, իր հերթին ևս կաթնաշոռի ու այլ 5 ապրանքների (Կաթ պաստերացված N430, Մածուն N431, Քամած մածուն N432, Թան N433, Թթվասեր N434) փորձանմուշ էր ուղարկել պետական հավատարմագրում ունեցող «ԱՐԹԼԱԲ» լաբորատորիա։

Հիշեցնենք, որ «Մարիլա»-ն լաբորատոր հետազոտության էր հանձնել, ոչ թե վաճառակետի դարակաշարից վերցրած նմուշներ, այլ գործարանի արտադրամասից վերցրած նմուշներ։ Փորձաքննության ուղարկված բոլոր 6 փորձանմուշները համապատասխանում են օրենքով սահմանված պահանջներին։

Հետևաբար, «Հետք» լրատվականի «Մարիլա» ապրանքանիշի կաթնաշոռում արձանագրված երկու թերությունները՝ խմորասնկերի ու կաթնաթթվային մանրէների տարբերությունը պիտակի մակնշման համեմատ, հետևանք են այլ շղթայում առաջացած խախտումների, որը ցավոք, մեր վերահսկողության տիրույթում չէ։

Շնորհակալ ենք բոլորիդ «Մարիլա» ապրանքանիշի նկատմամբ ցուցաբերած շուրջ 13 տարվա բարձր վստանության և հավատարմության համար։ Վստահեցնում ենք որ «Մարիլա» ՍՊԸ-ն կշարունակի հավատարիմ մնալ իր սկզբունքներին և մշտապես կապահովի իր սպառողներին էկոլոգիապես մաքուր, առանց արհեստական հավելումների ու հակաբիոտիկների անարատ կաթնամթերք։

Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում «Հետք» լրատվական կայքին՝ հանրության իրազեկման կարևորագույն առաքելության համար»։

Նշենք, որ այսօր «Հետքը» հրապարակել է կաթնամթերքի շուկային վերաբերվող նոր հետազոտություն՝ այս անգամ փորձաքննության ուղարկելով շուկայում առաջատար տաս արտադրողների արտադրության թթվասերները։ Փորձաքննության արդյունքները պարզել են, որ «Մարիլլայի» թթվասերը ամբողջովին համապատասխանում է պահանջված ստանդարտներին»։

 
 
 
 
 

  • Կիսվել: