շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մարդու ամեն շրջադարձային քայլ իր գինն ունի, ես հեռանալով վճարում եմ իմ բաժին գինը. Գալստյանը՝ ՀՀԽ–ից հեռանալու մասին

Մարդու ամեն շրջադարձային քայլ իր գինն ունի, ես հեռանալով վճարում եմ իմ բաժին գինը. Գալստյանը՝ ՀՀԽ–ից հեռանալու մասին

Հանրային հեռարձակողի խորհրդի արդեն նախկին անդամ Լեւոն Գալստյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում պարզաբանել է խորհրդի անդամի պաշտոնից հեռանալը։

«Հանրային հեռարձակողի (նախկին Հանրային հեռուստառադիոընկերության) խորհրդի անդամի պաշտոնից հեռանում եմ ինքնակամ, բայց ոչ առանց պատճառի։ Պատերազմից հետո հրապարակավ միացել եմ գործող իշխանության հրաժարականը պահանջող մտավորականների հայտարարություններին եւ այժմ էլ վերահաստատում եմ իմ դիրքորոշումը։ Առհասարակ մարդու կատարած ամեն շրջադարձային քայլ իր գինն ունի, եւ ես հեռանալով վճարում եմ իմ բաժին գինը։ Խորհրդի նախկին գործընկերներիս արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,– ֆեյսբուքի իր էջում գրել է Լեւոն Գալստյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի որոշմամբ, դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի երկու անդամների՝ Մերուժան Տեր-Գուլանյանի եւ Լեւոն Գալստյանի լիազորությունները։

  • Կիսվել: