Մաքրվել և կանաչապատվել է «Ապրիլյան և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների» տարածքը (լուսանկարներ)
Դավթաշեն վարչական շրջանի «Ապրիլյան և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների» տարածքում N1032 զորամասի ծառայակիցները մայիսի 12-ին՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, կազմակերպել և իրականացրել են կանաչ տարածքների մաքրման, կանաչապատման աշխատանքներ, այնուհետև, ի հիշատակ հերոսների, խոնարհել ծաղիկներ։
Այս մասին տեղեկանում ենք Դավթաշեն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից:



