Մինսկում մեկնարկում է MILEX 2025 ռազմատեխնիկական ցուցահանդեսը
Բելառուսի մայրաքաղաքում մայիսի 21-ին բացվում է MILEX 2025 զենքի և ռազմական տեխնիկայի XII միջազգային ցուցահանդեսը, որը կտևի մինչև մայիսի 24-ը, որին կմասնակցեն պաշտպանական արդյունաբերության ընկերություններ հինգ երկրներից։
Ցուցահանդեսին կմասնակցեն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Պակիստանը և Հնդկաստանը։ Ինչպես նշել են միջոցառման կազմակերպիչները, այս տարի ներկայացված ընկերությունների թիվը 1,5 անգամ ավելի է, քան 2023 թվականին։
Ցուցահանդեսը լայնորեն ներկայացնում են Բելառուսի գործընկեր և Միութենական պետության անդամ Ռուսաստանի Դաշնության պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունները: «Սա էլ ավելի նշանակալից է դառնում Միութենական պետության սահմաններին ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի և զորքերի տարածաշրջանային խմբավորման ուժեղացման անհրաժեշտության համատեքստում»,- նշել են կազմակերպիչները։
Ռուսական կողմի ներկայացրած ընկերություններից են «Ռոստեկը», «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնը, «Ալմազ-Անտեյը», «Կալաշնիկովը», «Անօդաչու համակարգեր» ընկերությունների խումբը։
Ցուցահանդեսը կներառի նաև զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի և երկակի նշանակության տեխնոլոգիաների զարգացման 11-րդ միջազգային գիտաժողովը։