չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Իրանը թույլտվության չի սպասում. Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը՝ ԱՄՆ-ին

Իրանը թույլտվության չի սպասում. Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը՝ ԱՄՆ-ին

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նահատակ Այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի և երկրին ծառայելու ճանապարհին զոհված մյուս նահատակների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ քննադատել է ԱՄՆ-ի վերջին դիրքորոշումները անուղղակի միջուկային բանակցություններում և ընդգծել.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մեկից թույլտվություն չի խնդրում ուրանը հարստացնելու համար և վճռականորեն կշարունակի իր անկախ ուղին», գրում է parstoday.ir-ը:

Նահատակ Ռաիսիի և երկրին ծառայելու ճանապարհին զոհված մյուս նահատակների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ Այաթոլլահ Խամենեին նշելով,որ ամերիկյան կողմը Իրանին հանձնվել պարտադրելու նպատակով էր պնդում ուղղակի բանակցություններ վարել, ասաց․-«Նահատակ Ռաիսիի օրոք ևս անուղղակի բանակցություններ են վարվել, բայց դրանք որևէ արդյունք չեն տվել, և չի թվում, որ դրանք հիմա որևէ արդյունք կտան»։

Նա պարզաբանեց, որ Իրանը բանակցության մեջ է մտնում արժանապատվության դիրքից, այլ ոչ թե խաբեության կամ ճնշման ներքո»։

Հեղափոխության առաջնորդը բարձր գնահատելով նահատակ Ռաիսիի դիվանագիտության ոլորտում հստակ և ազնիվ դիրքորոշումները՝ ասաց. «Ռաիսին թույլ չտվեց,որ թշնամին այնպես ձևացնի, թե Իրանը բանակցությունների սեղանի շուրջ է եկել սպառնալիքներով»:

Նա նաև ընդգծեց, որ հարմար ժամանակ ժողովրդին կբացատրի Միացյալ Նահանգների և որոշ արևմտյան երկրների իրական նպատակները՝ կապված ուրանի հարստացումը դադարեցնելու պահանջի հետ։

Անվտանգության ոլորտում նա անդրադառնալով նահատակ Ռաիսիի անհատականությանը և ղեկավարությանը, հավելեց, որ նրան ուղեկցող նահատակները, այդ թվում՝ Արևելյան Ատրպատականի նահանգապետը, և Ամիր Աբդոլլահյանը, թռիչքային խմբի նահատակները և անվտանգության գծով հրամանատարը, դեպի աստվածային իշխանություն տանող ճանապարհի խորհրդանիշներ են։ Հեղափոխության առաջնորդը, անդրադառնալով այն մեծ տարածությանը, որ այս նահատակներն ունեն «փարավոնական իշխանության» յուրահատկություններից, ինչպիսիք են ժողովրդի նկատմամբ արհամարհանքը և իրենց վեր դասելը, Ռաիսիին ներկայացրեց որպես ժողովրդին ծառայող համեստ ղեկավար։

Ռազմական և դիվանագիտական ​​տեսանկյունից, հեղափոխության առաջնորդը իր ելույթի մի հատվածում Ռաիսիի անկեղծ լեզուն համեմատելով որոշ արևմտյան առաջնորդների կեղծ հռետորաբանության հետ՝ հավելեց. «Այն դեպքում,երբ նրանք պնդում են, որ պաշտպանում են խաղաղությունն ու մարդու իրավունքները, նրանք փաստորեն աչք են փակում Գազայում ավելի քան 20,000 երեխաների սպանության վրա և նույնիսկ աջակցում են հանցագործներին»:

Տնտեսության ոլորտում Այաթոլլահ Խամենեին 13-րդ կառավարության գործունեությունը համարել է ազգային արժանապատվության բարձրացմանը նպաստող գործոն, և երկրի տնտեսությունը զրոյից մինչև մոտ 5 տոկոս աճի մասին միջազգային կենտրոնների զեկույցը՝ համարել է «առաջընթացի և ազգային հպարտության նշան»։ Նրա խոսքով՝ ջրամատակարարման, աշխատատեղերի ստեղծման, ճանապարհաշինության և անավարտ նախագծերի ավարտման ոլորտներում Նահատակ Ռաիսիի իրականացրած շոշափելի գործողությունները ծառայություններ էին, որոնք անմիջականորեն օգուտ բերեցին ժողովրդին։

Հեղափոխության առաջնորդը հավելեց. «Իր անդադար, գիշեր-ցերեկ աշխատանքով Ռայիսին ցույց տվեց, որ իսլամական համակարգում ծառայելը աշխատելու, այլ ոչ թե անձնական արտոնություններ ձեռք բերելու հնարավորություն է»։

Նա այս տեսակի ծառայությունը պաշտոնյաների և երիտասարդության համար համարեց մոդել և պահանջեց այն դարձնել հանրային մշակույթ։

Մշակութային ոլորտում հեղափոխության առաջնորդը կարևորելով Իսլամական հեղափոխության դաստիարակչական դերը՝ անդրադարձել է ծառայության, անկեղծության և պատասխանատվության ոգու վերարտադրությանը, և ասել. «Նահատակ Ռաիսին և նրա երիտասարդ գործընկերներն ընթանում էին հեղափոխության վաղ շրջանի պաշտոնյաների վարքագծի ու մեթոդների ուղղությամբ»:

Նա նաև ընդգծեց, որ նահատակ Արման Ալիվերդիի նման ուժեր պատրաստելու կարողություն ունեցող հեղափոխությունը անպարտելի է, և պետք է բարձր գնահատել հեղափոխության այս մարդկային ուժը։

Վերջում, Իսլամական հեղափոխության առաջնորդը նման անձնուրաց սերունդների դաստիարակության շարունակականությունը համարելով «Իմամ Խոմեյնիի հաղթանակների հաղթանակը»,ասաց, որ մայիսի 19-ի թռիչքի շատ նահատակներ հեղափոխության ժամանակ չէին ծնվել , և նման սերնդի դաստիարակությունը Իսլամական հեղափոխության մեծ պարծանքն է։

  • Կիսվել: