երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի մոտակայքում բեռնատար ավտոմեքենա է այրվել

Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի մոտակայքում բեռնատար ավտոմեքենա է այրվել

Օգոստոսի 10-ին, ժամը 21:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆուչիկի փողոցի թիվ 27/1 հասցեում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆուչիկի փողոցի թիվ 27/7 հասցեում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 22:07-ին: Այրվել են «Mercedes մակնիշի բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ավտոմեքենայի սրահը և մեկ անվադող։

 

 

  • Կիսվել: