երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
«Առինջ մոլ»-ում ստուգումներ են, սակայն առևտրի կենտրոնի գործունեությունը շարունակվում է. Տոնոյան

«Առինջ մոլ»-ում ստուգումներ են, սակայն առևտրի կենտրոնի գործունեությունը շարունակվում է. Տոնոյան

Նախօրեին քննչական գործողություններ են կատարվել «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում, կապարակնքվել են 10-15 տաղավարներ, որոնք, ըստ քննչական մարմինների ներկայացրած պարզաբանման, գործել են բարձր լարում ունեցող հոսանքալարերի ներքո, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Գլոբալ առումով «Առինջ մոլ»-ի գործունեությունը կասեցված չէ, որովհետև այնտեղ հարյուրավոր տաղավարներ են գործում։ Բնականոն գործունեությունն այս պահին շարունակվում է»,-ասաց Իվետա Տոնոյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  հարկային մարմինները ստուգումներ են կատարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում:

  • Կիսվել: