երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծումների նկատմամբ

Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծումների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Կանադայից ներմուծվող ապրանքների լայն տեսականու համար 50% լրացուցիչ մաքսատուրք սահմանելու մասին։ Այս քայլը Թրամփն արել է՝ ի պատասխան իր խոսքերով ասած՝ ամերիկյան այնպիսի ապրանքների նկատմամբ Կանադայի «անարդար վերաբերմունքի»։

«Կանադան՝ խտրականության կամ սահմանափակումների անհիմն ու անհավասար կիրառման միջոցով, որոշ արտասահմանյան երկրների հետ առևտրին վերաբերվում է ավելի բարեհաճորեն, քան Միացյալ Նահանգների հետ առևտրին»,- ասված է փաստաթղթում:

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ «այն սակագները, որոնք Կանադան տարիներ շարունակ գանձում է մեր կաթնամթերքի համար, անընդունելի են եղել»։

Մաքսատուրքերն ուժի մեջ են մտնում օգոստոսի 19-ից և նշանավորում են հյուսիսամերիկյան հարևանների միջև առևտրային լարվածության լուրջ էսկալացիա (խորացում): Սպիտակ տունը հայտարարել է, որ սակագները անհրաժեշտ են ամերիկյան բիզնեսը պաշտպանելու համար։

Մաքսատուրքերը վերաբերում են արտադրանքի լայն տեսականու՝ սկսած ամենօրյա սպառողական ապրանքներից, ինչպիսիք են գինին և հոկեյի մականները, մինչև արդյունաբերական արտադրանք, ինչպիսին է ցեմենտը: Այնուամենայնիվ, մաքսատուրքերը չեն տարածվի մի շարք հիմնական արտահանվող ապրանքների վրա, ինչպիսիք են էներգակիրները, կալիո

  • Կիսվել: