հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Արտակարգ դեպք Երևանում. բեռնատարը բախվել է հաստաբուն ծառին և տապալել այն

Արտակարգ դեպք Երևանում. բեռնատարը բախվել է հաստաբուն ծառին և տապալել այն

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:50-ի սահմաններում բեռնատար ավտոմեքենան, որի մակնիշը պարզվում է, Գարեգին Նժդեհ 40 հասցեի մոտ ընթացքում հարվածել է հաստաբուն ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառը տապալվել է, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Վահան Գյուլամիրյանն ու կրտսեր պարեկ Սուրեն Գասպարյանը։

Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ բեռնատարի մակնիշը պարզելու և ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

  • Կիսվել: