երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մահացել է Գարրի Կասպարովի մայրը

Մահացել է Գարրի Կասպարովի մայրը

Մահացել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի մայրը՝ հայազգի Կլարա Կասպարովան:

Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Կասպարովը:

Նա նշել է. ՛՛Խոր ցավով հայտնում եմ մորս՝ Կլարա Կասպարովայի մահվան մասին: Ինձ համար օրինակ, իմ մեծագույն չեմպիոն, իմ խոհեմ խորհրդատու ու ամենաուժեղ մարդ, որին երբևէ ճանաչել եմ: Սիրում եմ քեզ, մայրիկ՛՛:

  • Կիսվել: