ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լոռու պարեկները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրած երիտասարդին

Լոռու պարեկները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրած երիտասարդին

Լոռու մարզի պարեկներն օրերս Վանաձորի Նարեկացու փողոցում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Տարոնի բաժին են տեղափոխել 23 և 25 տարեկան երկու երիտասարդի։

Պարեկների տեղեկություններով՝ երիտասարդները Վանաձորի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ էին տեղադրում։ Կրտսերի մոտ մեթամֆետամինի նմանվող զանգված կար։

Ըստ նրա՝ հայտնաբերվածից բացի, իրացնելու նպատակով տելեգրամով ձեռք էր բերել նաև 10 գրամ «շոկո» տեսակի թմրամիջոց։ Երիտասարդն այն փաթեթավորել էր ըստ չափաբաժինների ու տեղադրել Վանաձորի տարբեր թաղամասերում։ Նա նաև իրավապահներին է ներկայացրել արդեն իսկ տեղադրած թմրամիջոցով 6 փաթեթ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդները ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

  • Կիսվել: