շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լոռու մարզում վարորդը Mercedes ML-ով Վանաձոր-Ալավերդի ճանապարհին կողաշրջված վիճակում հայտնվել է փոսում

Լոռու մարզում վարորդը Mercedes ML-ով Վանաձոր-Ալավերդի ճանապարհին կողաշրջված վիճակում հայտնվել է փոսում

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00–ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Արմեն Բուլղադարյանը իր վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել փոսով անցնող ջրախողովակի վրա՝ վնասելով այն, գրում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած բժիշկների երթապահ խմբին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, որ ինքը չի տուժել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Արման Սահակյանը, կրտսեր պարեկ Սմբատ Հակոբյանը և նույն վաշտի 3-րդ դասակի հրամանատար Վահագն Սարգսյանը: Ավտոմեքենան քաղաքացիների և պարեկների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր: 

  • Կիսվել: