երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լոռու մարզպետի տեղակալները Հայրենական պատերազմում տարած հաղթանակի տոնին ընդառաջ այցելել են մարզի վետերաններին

Լոռու մարզպետի տեղակալները Հայրենական պատերազմում տարած հաղթանակի տոնին ընդառաջ այցելել են մարզի վետերաններին

Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Քաջայր Նիկողոսյանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնին ընդառաջ այցելել են մարզի տարբեր բնակավայրերում բնակվող վետերաններին:
 
Շնորհավորել, ջերմ բարեմաղթանքներ հղել, առողջություն և երկար տարիների կյանք են մաղթել նրանց՝ իրենց և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից հանձնելով նաև դրամական աջակցություն:
 
Գոռ Ասրյանը հյուրընկալվել է Միշա Սահակյանի, Կոլյա Հախվերդյանի, Վախթանգ Օհանյանի, Սուրեն Պապիկյանի հյուրընկալ օջախներում:
 
Քաջայր Նիկողոսյանն այցելել է Վազգեն Ավետիքյանին, Ավագ Կարապետյանին, Պրոկոֆի Հակոբյանին, Սուրեն Ղումաշյանին, Ցոլակ Չինարյանին, Հովհաննես Ուլիխանյանին, լսել նրանց հերոսական պատմությունները և օրհնանքի խոսքերը՝ ուղղված հայրենիքի սահմանների անառիկությանն ու խաղաղությանը:

  • Կիսվել: