հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լիոնում մեկնարկել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը

Լիոնում մեկնարկել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը

Ֆրանսիայի Լիոն քաղաքում մեկնարկել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը՝ հաղորդում են ՏԿԵ նախարարությունից:
 
Հայկական պատվիրակությունը գլխավորրում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, որն այսօր հանդես է եկել բացման ելույթով։
 
Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովների նպատակը Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանը նպաստելն է:
 
Հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգում առաջնահերթ ուղղություն է տնտեսական համագործակցության զարգացումը, որի կարևոր հանգրվան էր 2021 թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզը:
 
Ապակենտրոնացված համագործակցությունը պարունակում է տնտեսական բաղադրիչ։ Տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը մասնակից քաղաքների միջև կապերի և ապակենտրոնացված համագործակցության խթանումը արտացոլված է վերոնշյալ ճանապարհային քարտեզում։
 
Տերտերյանն այսօր համաժողովի շրջանակներում մասնակցելու է նաև «Տարածքային բարեփոխումներ, մարտահրավերներ և հիմնախնդիրներ» խորագրով կլոր սեղան-քննարկման։
 

 

  • Կիսվել: