ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Լեզվի մասին» ՀՀ օրենքի խախտումների դեպքերով վերջին 7 ամիսներին 63 վարչական վարույթ է հարուցվել

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի խախտումների դեպքերով վերջին 7 ամիսներին 63 վարչական վարույթ է հարուցվել

  «Լեզվի մասին» օրենքի հաճախակի խախտումներ նկատվում են ծառայությունների ոլորտում գործունեություն ծավալած տնտեսվարողների մոտ։ Այս մասին այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանն ասաց «Լեզվի կոմիտեի» նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի խախտումների դեպքերով վերջին 7 ամիսներին 63 վարչական վարույթ է հարուցել, ՀՀ վարչական դատարանում քննված գործերի քանակը 18-ն է։ 

Այդ տնտեսվարողները, Դավիթ Գյուրջինյանի խոսքով, կարծես թե, գործում են ոչ թե հայաստանցիների, այլ՝ միայն զբոսաշրջիկների համար։ Սրճարաններում, ռեստորաններում ճաշացանկը միայն օտար լեզվով է, խանութների, տարբեր կազմակերպությունների շենքերի վրա միայն օտարալեզու ցուցանակներ են։

«Մեր տնտեսվարողներն ուզում են ապացուցել, որ զբոսաշրջիկը հայերեն չի հասկանում։ Բա հայաստանցինե՞րը։ Սա Հայաստանն է, այս երկրի պետական լեզուն հայերենն է, այն առաջնային է, գերակա է։ Դրանից հետո կարող են լինել այլ լեզուներով զուգակցումներ։ Սա զարգացվածության նշան չէ։ Մենք ինքնատիպ ենք, աշխարհին հետաքրքիր ենք մեր լեզվով և մշակույթով, մեր տեսակով», - ասաց Գյուրջինյանը։

«Լեզվի կոմիտեի» նախագահը հորդոր և պահանջ ուղղեց տնտեսվարողներին՝ հարգել «Լեզվի մասին» օրենքը։

 

  • Կիսվել: