երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Լանջիկ գյուղի ողբերգական վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկը դուրս է գրվել. ԱՆ

Լանջիկ գյուղի ողբերգական վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկը դուրս է գրվել. ԱՆ

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 տուժած շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Տուժածներից 3-ը գտնվում են տարբեր բաժանմունքներում, առողջական վիճակները` միջին ծանրության կամ բավարար:

1 տուժած բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում, վիճակի բարելավում է նկատվել: Բժիշկները առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:

Տուժածներից 1-ի առողջական վիճակն էլ գնահատվում է անկայուն, ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում օգոստոսի 14-ին ժամը 00։27-ի սահմանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, ինչի հետեւանքով 11 անձ մահացել է, 6–ը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։

  • Կիսվել: