երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

«Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի դեսպանները՝ «Լադանիվա» խմբի անդամներն, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին, գրում է Armenia in Eurovision էջը։ 

439087940_813205880858120_6381809304837071468_n.jpg (45 KB)

Էջում հրապարակված են նաեւ լուսանկարներ, որոնցում խմբի անդամները՝ Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը, պատկերված են հուշահամալիրի ֆոնին, որտեղ ծաղիկներ են տեղադրում անմար կրակի կողքին։

Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ 

439220981_813205847524790_5901377534301698986_n.jpg (34 KB)

439124279_813205874191454_1046922472311608813_n.jpg (25 KB)

  • Կիսվել: