Կրասնոդարում ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով օդաչուն զոհվել է
Կրասնոդարի երկրամասում «ՄԻ-2» ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, որի հետևանքով օդաչուն զոհվել է: Այս մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Կրասնոդար-Նովոռոսիյսկ մայրուղու 52-րդ կիլոմետրին մոտ ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով զոհվել է 1960 թվականին ծնված օդաչուն:
Հաղորդվում է նաև, որ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իլսկի գյուղի մոտակայքում` դաշտերի ոռոգման ժամանակ:
Տեղում են Արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայության ներկայացուցիչները: