կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Կրակոցներ Արարատի մարզում. կան վիրավորներ

Կրակոցներ Արարատի մարզում. կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  գիշերը վիճաբանություն-ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Արարատի մարզում; Այգավան գյուղում մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծռտուքի ժամանակ հնչել են կրակոցներ և կան տեղեկություններ, որ 2 հոգի, որոնցից մեկը՝ դանակահարված, տեղափոխվել են հիվանդանոցներ: Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի և ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:

 

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների և վիրավորների ինքնությունը Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև գազային ատրճանակից կրակված պարկուճ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: