ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խումբը բաց է թողնվել իր բնօրրան՝ Դիլիջանի անտառ. ՇՄՆ (տեսանյութ)

Կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խումբը բաց է թողնվել իր բնօրրան՝ Դիլիջանի անտառ. ՇՄՆ (տեսանյութ)

Կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խումբը բաց է թողնվել իր բնօրրան՝ Դիլիջանի անտառ, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

՛՛2013 թվականից առ այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը և շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում են «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը, որին աջակցում են Գերմանիայի KfW զարգացման բանկը, Բնության համաշխարհային հիմնադրամը։

Կովկասյան 14 առանձնյակը մեր երկիր բերվեց 2018 թվականին Իրանից: «Դիլիջան» ազգային պարկում դրանք նախ ադապտացվեցին նոր կլիմային: Մայրական խումբը միշտ պահելու են պարկում:

Նախատեսում են տարեկան մոտ մեկ տասնյակ եղջերու բաց թողնել բնություն՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: