չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Կոտայքում 23-ամյա վարորդը Niva-ով բախվել է կայանված Nissan-ին ու Opel-ին, Opel-ն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել հետիոտնին

Կոտայքում 23-ամյա վարորդը Niva-ով բախվել է կայանված Nissan-ին ու Opel-ին, Opel-ն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  00:15-ի սահմաններում Աբովյան քաղաքի Տիեզերագնացների խաչմերուկի սկզբնամասում Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Արմեն Ս.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված, Երևանի բնակիչ, 46-ամյա Թագուհի Ն.-ին պատկանող Nissan մակնիշի  և Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Սիփան Ս.-ին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենաներին:  

Բախման հետևանքով Opel-ն էլ հարվածել է փողոցում կանգնած  Սիփան Ս.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: 

  • Կիսվել: