շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կոտայքի մարզում վարորդը «Վիլիս»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. պատճառը մերկասառույցն է եղել

Կոտայքի մարզում վարորդը «Վիլիս»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. պատճառը մերկասառույցն է եղել

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ 

Այդ օրը, ժամը 15։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Ե-ն իր վարած «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայով Արզականի հուշարձանի մոտ մերկասառույցի հետևանքով ավտոմեքենանան հետընթաց սահել է և վրաերթի ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 66-ամյա Ալվարդ Գ-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Չարենցավան» բժշկական կենտրոն։  Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորումթյամբ։ 

  • Կիսվել: