շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կոտայքի մարզում 53-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է անդունդում. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Կոտայքի մարզում 53-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է անդունդում. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 53-ամյա Միքայել Ք․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի–Եղվարդ ավտոճանապարհի 11–րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 80 մետր բախվել է քարերին և հայտնվել անդունդում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ն. Ք․-ին մեծ դժվարությամբ այնտեղից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարները և օպերատիվորեն ժամանել է Եվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: