հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Կորոնավիրուսը հեռախոսի էկրանին կարող է պահպանվել 96 ժամ

Կորոնավիրուսը հեռախոսի էկրանին կարող է պահպանվել 96 ժամ

Կորոնավիրուսը կարող է «ապրել» այնպիսի մակերևույթների վրա, որոնք, շրջապատում են մեզ, կամ որոնցից մենք օգտվում ենք, տեղեկացնում է QUARTZ-ը:

Թենեսիի համալսարանում կորոնավիրուսի ուսումնասիրմամբ զբաղվող իմունոլոգ Ռադրա Չանապարավարը նշել է, որ սովորական սմարթֆոնների էկրանին կորոնավիրուսը կարող է պահպանվել 96 ժամ կամ 4 օր՝ սենյակային ջերմաստիճանի պայամաններում: Այս գնահատականը տրվել է 2003-ին Առողջապահության համաշխարհային կազմակերության կողմից SARS վիրուսի ուսումնասիրության հիման վրա: Համարվում է, որ այս երկու վիրուսները «գենետիկ զարմիկներ են», ունեն բազմաթիվ ընդհանրություններ:

Նշվում է, որ հեռախոսից կորոնավիրուսով վարակվելն իրականում բավական հեշտ է. որևէ մեկը կարող է հազալ կամ փռշտալ, դրա հետևանքով առաջացած կաթիլներից մեկը կարող է դիպչել հեռախոսին, իսկ սովորական դարձած գործողությամբ սեփական հեռախոսից օգտվելիս մարդը կարող է ձեռքը հպել քթին կամ բերանին և վիրուս ստանալ: 94 հոգանոց խմբում արված ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ մարդը միջինում իր հեռախոսին դիպչում է օրական 2600 անգամ:

Եվս մեկ՝ առավել լոկալ ուսումնասիրության համաձայն՝ մարդը մեկ ժամվա ընթացքում դեմքին դիպչում է 23 անգամ: Այսպիսով, հեռախոսին դիպչելիս և հնարավոր վարակի աղբյուրները հեշտությամբ կարող են հայտնվել օրգանիզմում:

  • Կիսվել: