հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
«Արարատցեմենտ» գործարանի արտադրական գործընթացը կվերսկսվի. պայմանավորվածություն է ձեռք բերվել

«Արարատցեմենտ» գործարանի արտադրական գործընթացը կվերսկսվի. պայմանավորվածություն է ձեռք բերվել

«Արարատցեմենտի» աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 9–ին, բողոքի ակցիայի ընթացքում բացեցին գործարանի դարպասները ու ներս մտան` շարունակելու իրենց աշխատանքը:

Այս պահին նրանք հերթափոխի գրաֆիկ են կազմում, գործարանի աշխատանքը վերսկսվել է։

Նշենք, որ գործարանի աշխտակիցները առավոտից հավաքվել էին և պահանջում էին հանել կապարակնիքները և թույլ տալ իրենց աշխատել։

Գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը լրագրողներին հայտնեց, որ «Արարատցեմենտ» գործարանի արտադրական գործընթացը կվերսկսվի նախաքննական մարմնի հետ բանակցությունների արդյունքում։

«Ցանկանում է տեղեկացնել, որ այս պահին արդեն ձեռք են բերել համապատասխան թույլտվությունները գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար։ Այս պահին արդեն հերթափոխերի կարգավորման և մնացած տեխնիկական աշխատանքներն ենք կատարում, որը կարգավորելուց հետո անմիջապես ձեռնամուխ կլինենք արտադրական պրոցեսը վերսկսմանը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ, Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, իրավապահները կապարակնքել են գործարանը և այն չի աշխատում:

Հուլիսի 6-ին վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն սկսեց լայնածավալ խուզարկություններ իրականացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող օբյեկտներում։ Խուզարկություններից հետո բոլոր օբյեկտները, այդ թվում՝ «Արարատցեմենտ» գործարանի դռները, կապարակնքված են։

  • Կիսվել: