հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում

Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում

Ապրիլի 29-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձին այցելած փաստաբան Նելլի Մինասյանի նոթբուքը, որն ակնհայտ կասկած է հարուցել, և այն ստուգվել է նաև ռենտգեն սարքի միջոցով:

Ստուգմամբ նկատվել են համակարգչի բաղադրիչ չհանդիսացող առարկաներ: Նոթբուքի քանդման արդյունքում միջից հայտնաբերվել է 7 բջջային հեռախոս:

Փաստաբանը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության՝ 500.000 ՀՀ դրամ տուգանքի չափով:
 
Վերջինս նախկինում ևս՝ 2025թ. դեկտեմբերի 5-ին, ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր անցկացնելու համար:
 

  • Կիսվել: