կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Կոչ ենք անում չտրվել սադրանքների և ակցիաներն անցկացնել բացառապես օրինականության սահմաններում. Ոստիկանություն

Կոչ ենք անում չտրվել սադրանքների և ակցիաներն անցկացնել բացառապես օրինականության սահմաններում. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարությամբ կոչ է արել չտրվել սադրանքների և Երևանում հասարակական ակցիաներն անցկացնել բացառապես օրինականության սահմաններում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Մայրաքաղաքում անցկացվող հասարակական ակցիաներին մասնակցող անձանց մեծամասնությունը դրսևորում է իրավաչափ վարքագիծ, ուստի ոստիկանությունը որևէ ուժ չի կիրառել և չի կիրառի այդ անձանց նկատմամբ։

Հաշվի առնելով, որ հասարակական ակցաներին մասնակցում են նաև որոշ սադրիչներ, ագրեսիվ և ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորող անձինք, որոնք հրահրում են բախումներ, ուստի ոստիկանությունը տեղեկացնում է, որ կկանխի ցանկացած հակաիրավական գործողություն՝ իրականացնելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները։ Հերթական անգամ կոչ ենք անում չտրվել սադրանքների և ակցիաներն անցկացնել բացառապես օրինականության սահմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: