չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կիրանցում բախումներից տուժած բոլոր քաղաքացիները և ոստիկանները դուրս են գրվել բժշկական կենտրոնից

Կիրանցում բախումներից տուժած բոլոր քաղաքացիները և ոստիկանները դուրս են գրվել բժշկական կենտրոնից

Կիրանցի հատվածում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացիներ (4 կին, 1 տղամարդ) և 2 ոստիկան։ Այս մասին հայտնում է «Ազգային ճակատ»-ը։

Հաղորդվում է, որ հետազոտություններից հետո բոլոր քաղաքացիները և ոստիկանները դուրս են գրվել բժշկական կենտրոնից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը: Առանց պետհամարանիշի մեքենայի համար ճանապարհ բացելու համար սեւբերետավորները սկսել են ուժ գործադրել հավաքվածների նկատմամբ, այդ թվում՝ կանանց:

  • Կիսվել: