երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանի Զագաթալա քաղաքում շաուրմայի զանգվածային թունավորում է տեղի ունեցել

Ադրբեջանի Զագաթալա քաղաքում շաուրմայի զանգվածային թունավորում է տեղի ունեցել

Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Զագաթալա քաղաքում զանգվածային թունավորում է տեղի ունեցել: Ինչպես հայտնում են հանրապետության Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման ասոցիացիայից, սննդային թունավորման նախանշաններով Զագաթալայի շրջանային հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք է ընդունվել 15 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։

Նախնական տվյալներով՝ թունավորումը տեղի է ունեցել քաղաքի սննդի օբյեկտներից մեկում հավի մսից պատրաստված դոների (շաուրմայի) օգտագործման պատճառով։

«Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք գիտակից են։ Ներկայումս հիվանդների հետազոտությունն ու բուժումը շարունակվում է»,- նշվում է տեղեկատվության մեջ։

Միաժամանակ APA լրատվական գործակալությունը հայտնել է, որ բուժօգնության դիմածների թիվն արդեն հասել է 40-ի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: